HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Գրիգորյան. «Բարձր դատական պաշտոններ ունեցող դատավորները պիտի հեռանան. արդարադատության դեմքը փրկելու գնի մի մասն է»

Փաստաբան Վահե Գրիգորյանն ասում է, որ գործադիր իշխանությունը անցած 20 տարիներին գործուն ազդեցություն է ունեցել դատարանների վրա՝ Հյուսիսային պողոտայի բնակիչների գործեր, 100-ից ավելի քաղբանտարկյալներ, արդար դատաքննության իրավունքի խախտման բազմաթիվ դեպքեր: «Եվ հիմա առաջին անգամ է, որ գործադիր իշխանությունը հայտարարել է՝ միջամտություն չի լինելու դատարանների գործունեությանը: Առաջիկայում ներդրվելու է մի մեխանիզմ, որով փակվելու են դատարանների վրա ոչ պաշտոնական ներգործության այլ խողովակները ևս»: 
Փաստաբանը նկատում է. «Ընդհանրապես ընդունված է, որ անշունչ տեքստերը մեղավոր դառնան, իրականում մարդիկ են մեղավոր այդ ամենը արդյունավետորեն չգործադրելու համար: Հետևաբար, առնվազն բարձր դատական պաշտոններ ունեցող դատավորները պիտի հեռանան, դա արդարադատության դեմքը փրկելու գնի մի մասն է»: