Փաստաբան Վահե Գրիգորյանն ասում է, որ գործադիր իշխանությունը անցած 20 տարիներին գործուն ազդեցություն է ունեցել դատարանների վրա՝ Հյուսիսային պողոտայի բնակիչների գործեր, 100-ից ավելի քաղբանտարկյալներ, արդար դատաքննության իրավունքի խախտման բազմաթիվ դեպքեր: «Եվ հիմա առաջին անգամ է, որ գործադիր իշխանությունը հայտարարել է՝ միջամտություն չի լինելու դատարանների գործունեությանը: Առաջիկայում ներդրվելու է մի մեխանիզմ, որով փակվելու են դատարանների վրա ոչ պաշտոնական ներգործության այլ խողովակները ևս»:
Փաստաբանը նկատում է. «Ընդհանրապես ընդունված է, որ անշունչ տեքստերը մեղավոր դառնան, իրականում մարդիկ են մեղավոր այդ ամենը արդյունավետորեն չգործադրելու համար: Հետևաբար, առնվազն բարձր դատական պաշտոններ ունեցող դատավորները պիտի հեռանան, դա արդարադատության դեմքը փրկելու գնի մի մասն է»:
Нашли ошибку? Выделите ее и нажмите Ctrl+Enter
Написать комментарий