HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կառավարությունը նշանակեց Արմավիրի և Արագածոտնի մարզպետներ

Կառավարության այսօրվա արտահերթ նիստին Դավիթ Գևորգյանը նշանակվեց Արագածոտնի մարզպետ, իսկ Համբարձում Մաթևոսյանը՝ Արմավիրի մարզպետ:

Վարչապետ Փաշինյանը շնորհավորեց նորանշանակ մարզպետներին: Ասաց՝ Դավիթ Գևորգյանը մինչ այս նշանակումը զբաղեցրել է տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնը, եղել է «Թավշյա հեղափոխության» ակտիվ մասնակից: Իսկ Համբարձում Մաթևոսյանը «քաղաքական նախընտրություններ» չունեցող, քաղաքական չեզոք միջավայրից եկող գործիչ է:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին կառավարությունը պաշտոնից ազատեց մի շարք մարզպետների, այդ թվում՝ ՀՅԴ անդամ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանին, ԲՀԿ մանդատով Արմավիրի մարզպետ նշանակված՝ Գագիկ Միրիջանյանին:

Նշենք, որ նրանք պաշտոնից ազատվեցին այն բանից հետո, երբ ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն հոկտեմբերի 2-ին կողմ քվեարկեցին «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագծին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter