HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը

Քիչ առաջ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ կառավարության հրաժարականն ընդունելու մասին:

Նախագահի կողմից կառավարության հրաժարականն ընդունելը մաս է կազմում արտահերթ խորհրդարանական ընտրություններին հասնելու «ճանապարհային քարտեզի», որն այսօր ներկայացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ հայտարարեց իր հրաժարականի մասին:

Ըստ այդ քարտեզի՝ առաջիկա 14 օրերի ընթացքում 2 անգամ ԱԺ-ում վարչապետ չի ընտրվի, ինչից հետո խորհրդարանը կարձակվի և երկրի նախագահի կողմից կնշանակվեն արտահերթ ընտրություններ: Սա, ըստ Փաշինյանի, ավարտին կհասցնի հեղափոխությունը՝ «ողջ իշխանությունը ժողովրդին վերադարձնելու միջոցով»:

Վարչապետը նշել էր նաև, որ չնայած իր և կառավարության հրաժարականներին՝ ողջ ընթացքում կկատարեն իրենց սահմանադրական լիազորությունները:

Լուսանկարում՝ Արմեն Սարգսյանը ստորագրում է Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու հրամանագիրը, մայիսի 8, 2018, president.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter