HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Կերչի պոլիտեխնիկական քոլեջում պայթյունի հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներ

Ղրիմի Կերչ քաղաքի պոլիտեխնիկական քոլեջում պայթյունի հետևանքով զոհվել է 10 մարդ, 50 մարդ վիրավոր է: Զոհերի և վիրավորների թվի մասին տեղեկությունը հաղորդել է РБК-ն՝ հղում անելով Ղրիմի առողջապահության նախարարությանը:

Ազգային հակաահաբեկչական կոմիտեն ընգծում է, որ գործի է դրվել պայթուցիկ սարք, տեղական լրատվամիջոցները չեն բացառում նաև գազային պայթյունի տարբերակը:

Դեպքի վայր են ժամանել Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության, ներքին գործերի նախարարության Ռոսգվարդիայի և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները: Կատարվածի առթիվ Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել: 

Ըստ ԱԻՆ-ի քոլեջի շենքի կառուցապատման նորմերը խախտված չեն եղել: Ռուսաստանի իշխաննությունները դիտարկում են նաև հնարավոր ահաբեկչության տարբերակը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Կերչի պոլիտեխնիկական քոլեջը բացվել է 1930 թվականին՝ որպես Կերչի լեռնամետալուրգիական տեխնիկում: 2011 թվականին այն վերակազմավորվել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter