
Թեկնածուն կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը հոգեբանական ճնշում է գործադրել ընտրողների վրա
Երեկ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Էջմիածնում տեղի ունեցած հանրահավաքից և դրան հաջորդած քայլերթից հետո կրքերը չեն հանդարտվում: Նիկոլ Փաշինյանը քարոզչություն էր իրականացնում ՔՊ-ական Դիանա Գասպարյանի օգտին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Էջմիածնում համայնքապետի արտահերթ ընտրություններ են: Քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է 12 թեկնածու: Թեկնածուներից Վարդան Առաքելյանը «Հետք»-ին ասաց, որ երեկ Էջմիածնում հոգեբանական ճնշում է գործադրվել ընտրողների նկատմամբ:
«Արդեն չեմ կարող այս ընտրությունները համարել թափանցիկ ու առանց վարչական ռեսուրսի օգտագործման: Քանի որ, երբ թեկուզև պաշտոնաթող վարչապետը գալիս ու ոչ թե ուղղակի աջակցում է իրենց թեկնածուին, այլ ասում է` պետք է ընտրեք ու պետք է ունենանք առաջին կին քաղաքապետը, մեղմ ասած` օգտագործում է բարոյահոգեբանական ճնշում: Չնայած այդ ամենին` վստահ եմ, որ հոկտեմբերի 22-ին տոնելու ենք հաղթանակ»,- ասում է Վարդան Առաքելյանը:
Թեկնածուն կարծում է, որ «այս տեմպերով արագ մոտենում ենք բռնատիրության»:
Մեկնաբանել