HY RU EN

Արաքս Մամուլյան

Նախկին ցմահ դատապարտյալի ազատության երրորդ օրը

Ցմահ ազատազրկման դատապարտված և դատարանի դահլիճից պայմանական վաղաժամկետ ազատ արձակված Կարեն Օգանեսյանը հարցազրույցի ոտքով էր եկել:

 20 տարի մեքենա չի նստել. ասում է՝ այն ժամանակ, երբ պայմանական վաղաժամկետ ազատման հարցի քննության համար  իրեն «Նուբարաշեն»  քրեակատարողական հիմնարկից դատարան էին բերում,  լավ չի  զգացել, դեռ ոտքով է քայլում, փորձում ընտելանալ նոր պայմաններին:

Այսօր Օգանեսյանի ազատության երրորդ օրն է: Դատարանը նրան ցմահ ազատազրկման ձևով սահմանված պատժից վաղաժամ ազատ է արձակել՝ սահմանելով տասը տարի ժամկետով փորձաշրջան:

«Կարող ես յուրաքանչյուր ժամանակ վեր կենալ, գիշերվա որ ժամին լինի, զբոսնել»,- ասում է արդեն նախկին ցմահ  դատապարտյալը:

Կարեն Օգանեսյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել երկու անձի սպանության համար՝  Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ապա տեղափոխվել Երևան: Թեև նշում է, որ սպանելու դիտավորություն չի ունեցել, ընդունում է, որ երկու անձ իր գործողությունների հետևանքով զրկվել է կյանքից ու զղջում է  կատարվածի համար:

Անազատության մեջ գտնվելու տարիներին Կարեն Օգանեսյանն ընտանիք է կազմել, ունի երկուսուկես տարեկան երեխա: Առաջին բանը, որ ցանկանում է անել, ազատության մեջ, աշխատելն է:

Օգանեսյանի հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև: 

Տեսանյութը՝ Սարո Բաղդասարյանի