
Նախկին ցմահ դատապարտյալի ազատության երրորդ օրը
Ցմահ ազատազրկման դատապարտված և դատարանի դահլիճից պայմանական վաղաժամկետ ազատ արձակված Կարեն Օգանեսյանը հարցազրույցի ոտքով էր եկել:
20 տարի մեքենա չի նստել. ասում է՝ այն ժամանակ, երբ պայմանական վաղաժամկետ ազատման հարցի քննության համար իրեն «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից դատարան էին բերում, լավ չի զգացել, դեռ ոտքով է քայլում, փորձում ընտելանալ նոր պայմաններին:
Այսօր Օգանեսյանի ազատության երրորդ օրն է: Դատարանը նրան ցմահ ազատազրկման ձևով սահմանված պատժից վաղաժամ ազատ է արձակել՝ սահմանելով տասը տարի ժամկետով փորձաշրջան:
«Կարող ես յուրաքանչյուր ժամանակ վեր կենալ, գիշերվա որ ժամին լինի, զբոսնել»,- ասում է արդեն նախկին ցմահ դատապարտյալը:
Կարեն Օգանեսյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել երկու անձի սպանության համար՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ապա տեղափոխվել Երևան: Թեև նշում է, որ սպանելու դիտավորություն չի ունեցել, ընդունում է, որ երկու անձ իր գործողությունների հետևանքով զրկվել է կյանքից ու զղջում է կատարվածի համար:
Անազատության մեջ գտնվելու տարիներին Կարեն Օգանեսյանն ընտանիք է կազմել, ունի երկուսուկես տարեկան երեխա: Առաջին բանը, որ ցանկանում է անել, ազատության մեջ, աշխատելն է:
Օգանեսյանի հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև:
Տեսանյութը՝ Սարո Բաղդասարյանի
Մեկնաբանել