HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Նիկոլ Փաշինյան. «Մեկին չես թողնում օրենք խախտի, գնում, ճանապարհ է փակում»

«Հայաստանում այսօր բանը հասել է նրան, որ հարևանը հարևանի հետ կռիվ է անում, դուրս են գալիս մեկը մի ճանապարհ է փակում, մյուսը` կողքի ճանապարհը»: Այսպիսի հայտարարություն արեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ի աջակցություն Կապանի քաղաքապետի թեկնածու Նարեկ Բաբայանի կազմակերպված հանրահավաքին:

Կառավարության ղեկավարը շեշտեց, որ իր համար ընդունելի չէ ցանկացած խնդրի առկայության դեպքում ճանապարհ փակելու տարբերակը:

«Եվ դա ասում է մի մարդ, ով ամբողջ Հայաստանի ճանապարհները փակել է, համենայնդեպս, ում կոչով փակել են: Բայց ես, երբ տասը անգամ փողոց եմ փակել, հազար անգամ ներողություն եմ խնդրել բոլոր այն քաղաքացիներից, որոնց անհարմարություն եմ պատճառել դրանով, և ի վերջո բացատրություն եմ տվել, ստացել եմ ժողովրդի թույլտվությունը դա անելու: Հիմա մեկին չես թողնում օրենք խախտի, գնում, ճանապարհ է փակում»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ կան քաղաքացիներ, ովքեր արդարացի պահանջով են փողոց փակում, սակայն նա պնդեց, որ առանց ճանապարհ փակելու էլ կառավարությունը պատրաստ է լսել այդ քաղաքացիներին: 

«Պետք չէ փակել ճանապարհները, որ մարդիկ 600, 800, 900 մեքենայով մնան ժամերով այդտեղ կանգնած, պետք չէ արժեզրկել, ամենօրյա օգտագործման կենցաղային իր դարձնել այն ազատությունը, որը մենք համատեղ ձեռք ենք բերել բարձր պայքարի միջոցով»,- նշեց գործադիրի ղեկավարը:

Վարչապետի պաշտոնակատարը կոչ արեց այսուհետ չփակել փողոցները, քանի որ, ըստ նրա, ձեռք բերված ազատությունը պատկանում է նաև այն քաղաքացիներին, որոնց ճանապարհը փակվում է: Նիկոլ Փաշինյանը այս թեմայի վերաբերյալ ելույթի վերջում հայտարարեց, որ Հայաստանում պետք է ձևավորվի փոխադարձ հարգանքի մթնոլորտ և Հայաստանում չլսվածներ չեն լինելու:

Լուսանկարը՝ կառավարության մամուլի ծառայությունից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter