HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Միջադեպ Հրազդանի 26/23 ընտրատեղամասում դիտորդի եւ հանձնաժողովի անդամի միջեւ

Հրազդանի 26/23  ընտրատեղամասում միջադեպ է տեղի ունեցել հանձնաժողովի անդամների եւ «ՀՔԱ» կազմակերպության դիտորդի միջեւ։

Դեպքն արձանագրվել է գրանցամատյանում։ Հանձնաժողովի նախագահ Գայանե Երեմյանը հայտնեց, որ դեպքի հիմնական պատճառ է եղել այն, որ դիտորդը պահանջել է ցույց տալ առավոտյան անցկացված վիճակահանության թղթերը, այն չստանալով` սկսել է փնտրել աղբամանում, որը հանձնաժողովի անդամների դժգոհութունն է առաջացրել։ Իրավիճակը հանդարտվել է դիտորդի հեռանալուց հետո։ Դիտորդը պնդել է, որ վիճակահանություն չի անցկացվել կամ ճիշտ չի անցկացվել։ Գրանցամատյանում արձանագրված էր նաեւ, որ նույն դիտորդը չափազանց մոտ է գտնվել քվեախցիկին եւ փորձել նկարահանումներ իրականացնել։ Սա եւս լարվածություն է առաջացրել։

26/23  ընտրատեղամասում պասիվություն է նկատվում, ժամը 15.30-ի դրությամբ 1765 ընտրողից մասնակցել է 337-ը՝ 3-ը օգնությամբ են քվեարկել։ Հիշեցնենք, որ Հրազդան քաղաքում համայնքի ղեկավարի ընտրություն է։ Քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է երկու թեկնածուներ՝ Լեւոն Ստեփանյանը եւ Սեւակ Միքայելյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter