HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Սևակ Միքայելյան. «Սասուն Միքայելյանի որդին լինելը ոչ թե առավելություն է, այլ պատասխանատվություն»

Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սևակ Միքայելյանը քվեարկեց 26/14 ընտրատեղամասում: Այնտեղից  դուրս գալուց հետո Սևակ Միքայելյանը սկզբում չէր ցանկանում խոսել լրագրողների հետ, բայց, այնուամենայնիվ, որոշ մեկնաբանություններ տվեց։

Անդրադառնալով վարչական լծակի կիրառման վերաբերյալ մամուլում առկա հրապարակումներին՝ Սևակ Միքայելյանն ասաց, որ այդպիսի բան տեղի չի ունեցել՝ շեշտելով, որ օրենքը հավասար է բոլորի համար։ 

Լրագրողի հարցին, թե ընտրությունների արդյունքների վրա ինչպիսի ազդեցություն կունենա թեկնածուի հոր՝ ՔՊ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գործոնը, Սևակ Միքայելյանն ասաց հետևյալը.

«Սասուն Միքայելյանի որդին լինելը, ոչ թե առավելություն է, այլ մեծ պատասխանատվություն, ու Սասուն Միքայելյանը միշտ եղել է ժողովրդի կողքին, դուք դա գիտեք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter