HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Սասուն Միքայելյան. «Ով էլ ընտրվի, անձամբ ես շնորհավորելու եմ»

«Ով էլ ընտրվի քաղաքապետ, անձամբ ես շնորհավորելու եմ»։ Այս մասին Հրազդանի 26/14 ընտրատեղամասում քվեարկելուց հետո «Հետք»-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը։ Հիշեցնենք՝ Հրազդանի համայնքապետի արտահերթ ընտրություններում առաջադրվածներից մեկը Սասուն Միքայելյանի որդին է՝ Սևակ Միքայելյանը։

Հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի ընտրություններից, պատգամավորը պատասխանեց՝ քվեատուփերը բացենք, ակնկալիքները կերևա։

Սասուն Միքայելյանից հետաքրքրվեցինք, թե ինչ է փոխվելու հրազդանցու կյանքում, եթե ընտրություններում հաղթանակ տանի նրա որդին։ Այս առնչությամբ պատգամավորն ասաց, որ հրազդանցու կյանքը պետք է վաղուց փոխվեր և հավելեց` որդու ընտրվելու դեպքում «ամեն ինչ է փոխվելու»։

Հարցին, թե ինչպես որոշվեց այս ընտրություններում Սևակ Միքայելյանի առաջադրվելը՝ հաշվի առնելով, որ նախկինում Սասուն Միքայելյանը ևս առաջադրվել է Հրազդանի քաղաքապետի պաշտոնի համար, պատգամավորը հրաժարվեց պատասխանել՝ նշելով, որ այս և մյուս հարցերին կպատասխանի ընտրությունների ավարտից հետո։

Հիշեցնենք, որ Հրազդանի քաղաքապետի պաշտոնի համար Սևակ Միքայելյանի հետ պայքարում է անկուսակցական Լևոն Ստեփանյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter