HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձորագյուղում համայնքապետ է ընտրվել Արշակ Ռամազյանը

Լոռու մարզի Ձորագյուղ համայնքի 24/3 ընտրատեղամասում ընտրական հանձնաժողովն ամփոփել է  համայնքապետի ընտրության արդյունքները: 

Հանձնաժողովի նախագահ  Հովհաննես Հովհաննիսյանը «Հետք»-ին րոպեներ առաջ հայտնեց, որ 24/3 ընտրատեղամասում 260 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 158-ը: Համայնքապետի թեկնածու Արշակ Ռամազյանը ստացել է 112 քվե: Վահրամ Հովսեփյանը ստացել է 44 ձայն:

Երկու քվեաթերթիկ հանձնաժողովը համարել է անվավեր: Ընտրությունների արդյունքներով` Ձորագյուղի համայնքապետ է ընտրվել Արշակ Ռամազյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter