HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Հրազդանի 26/13 և 26/15 ընտրատեղամասերում մեծ առավելությամբ հաղթել է Սևակ Միքայելյանը

Հրազդանի ընտրատեղամասերում ամփոփում են համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների արդյունքները: Առաջադրված թեկնածուներն էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ինքնաառաջադրված Սևակ Միքայելյանն ու անկուսակցական, կրկին ինքնաառաջադրված Լևոն Ստեփանյանը:

26/13 և 26/15 ընտրատեղամասերից «Հետք»-ին են փոխանցել ձայների հաշվարկի արդյունքները, որոնցից պարզ է դառնում, որ Սևակ Միքայելյանը հաղթել է ձայների առավելությամբ:

26/13-ում գրանցված ընտրողների թիվը կազմում էր 1543, որոնցից 440-ն է մասնակցել քվեարկությանը: Նրանցից 302-ը իրենց ձայնը տվել է Սևակ Միքայելյանին, 116-ը՝ Լևոն Ստեփանյանին, 22 թերթիկ էլ՝ անվավեր:

26/15-ում Սևակ Միքայելյանը հաղթել է ահռելի առավելությամբ: 1300 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 741-ը, որից 693-ը ընտրել են Սևակ Միքայելյանին, Լևոն Ստեփանյանը ստացել է 23 ձայն, ևս 25 թերթիկ էլ համարվել է անվավեր:

Ընդհանուր առմամբ Հրազդանում ընտրելու իրավունք ուներ 44 154 քաղաքացի, որոնցից ընտրությանը մասնակցել է 16 262-ը կամ քվեարկության իրավունք ունեցողների 36.82%-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter