HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՔՊ-ն, ըստ էության, ընդունում է պարտությունը Կապանում

Այսօր Կապանում անցկացված համայնքապետի արտահերթ ընտրություններին, ըստ ԿԸՀ-ի, մասնակցել է 19.503 մարդ, չնայած ընտրելու իրավունք ուներ 34.969 հոգի: Այսինքն՝ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 55,77 տոկոսը:

Արդեն ամփոփվել են 52 տեղամասերից 46-ի արդյունքները: Չնայած սրանք նախնական տվյալներ են, սակայն ինչպես մեզ հետ զրույցում հայտնեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, ՔՊ-ական Նարեկ Բաբայանը, ով զբաղեցնում է Սյունիքի փոխմարզպետի պաշտոնը, ստացել է 6443 ձայն, նրա մրցակիցներից գործարար Գեւորգ Փարսյանը՝ 8041, իսկ Կապանի լեռնահարստացման կոմբինատի իրավաբան Էդգար Հովհաննիսյանը՝ 208 ձայն:

ՔՊ մամլո խոսնակ Վահան Կոստանյանը մեզ հետ զրույցում հայտնեց, թե կարելի է ասել, որ Գեւորգ Փարսյանը հաղթանակ է տարել: Հարցին, թե արդյոք սպասելի էր այս արդյունքը ՔՊ-ի համար, Կոստանյանն ասաց, որ կապանցիներն արտահայտել են իրենց կամքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter