HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Հետք»-ի հրապարակումներից հետո նախատեսում են բանտային սննդի թափոնների վերաբերյալ քննարկում իրականացնել

Սննդի թափոնները հաշվառելու և դրանք նպատակային օգտագործելու արդյունավետ տարբերակ ընտրելու նպատակով արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը նախատեսում է կազմակերպել բաց քննարկումներ: Քննարկմանը հրավիրվելու են նաև տարբեր հասարակական կազմակերպությւնների ներկայացուցիչներ: Այս մասին «Հետք»-ին տեղեկացրեց քրեակատարողական ծառայության պետի տեղակալ Վարուժան Մելքոնյանը:

Տեղեկացնենք, որ քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց և դատապարտյալների համար պատրաստված սննդից առաջացած թափոնների հաշվառում ներկայումս չի տարվում: «Հետք»-ը դեռևս նախորդ տարի անդրադարձել էր այս հարցին և հոդվածաշարեր պատրաստել: Դրանից հետո պարբերաբար դիմել ենք նախարարությանը, քրեակատարողական վարչությանը՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ սննդի թափոնների վերաբերյալ:

Մեր հոդվածներում նշել էինք, որ բազմաթիվ դատապարտյալներ հրաժարվում են սննդից, քանի որ վատ է պատրաստված: Իսկ թե որքան թափոն է առաջանում այդ սննդից, ինչպես է օտարվում այդ սնունդը՝ արդարադատության նախարարությունը պատասխան չուներ: Պատճառաբանությունը մեկն էր՝ «սննդի թափոնների հաշվառում չի իրականացվում»:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter