HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյան. «Մենք ընդունո՞ւմ ենք, որ կան մարդիկ, որոնք ունեն ոչ ավանդական սեռական կողմնորոշում»

Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից արձագանքեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ելույթին, որը վերաբերում էր Երևանում նոյեմբերին սպասվող ԼԳԲՏ համայնքի հավաքին:

«Հանձնարարել եմ ճշտել, թե  ինչ միջոցառում է սպասվում: Ուզում եմ ասել, որ ինձ համար ընտանիքը և ընտանիքի հայկական մոդելը բարձագույն արժեք է, բայց ուզում եմ մի դեպք պատմել: Երբ Փարիզում էի, սուրճ էի պատվիրել, մի երիտասարդ բերեց ու ասեց՝ բարև ձեզ, պարոն վարչապետ, ասեցի հա՞յ ես, բա հեղափոխություն է եղել, ներգաղթ, չե՞ս ուզում հետ գալ, ասեց՝ հազիվ եմ փախել էնտեղից: Մարզկենտրոններից մեկից էր, ասեց էստեղ ապրում եմ ընկերոջս հետ, որը նորից մեր քաղաքից է: Մենք ընդունո՞ւմ ենք, որ աշխարհի ցանկացած երկրում կան մարդիկ, որոնք ունեն ոչ ավանդական սեռական կողմնորոշում, եթե ընդունում ենք, որ կան,  ի՞նչ ենք անում իրենց հետ: Սովետական միության մեջ պարզ էր ինչ էին անում՝ քրեական օրենսգիրք կար, համապատասխան հոդված կար, որով բանտ էին  նստեցնում, դրանից առաջ կախաղան էին հանում, մենք ի՞նչ ենք անելու»,- հարցրեց Փաշինյանը՝ դիմելով խորհրդարանին:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ կառավարության շահերից չի բխում այս թեմային անդրադառնալը, քանի որ մի մասն ասելու է, որ կառավարությունը պաշտպանում է նման կողմնորոշում ունեցող անձանց, մեկ այլ խումբ այդ անձանց իրավունքների պաշտպանման մասին է խոսելու, երրորդը՝ ավանդական ընտանիքի և այդպես շարունակ:

«Եկեք հասկանանք այդ մարդկանց գոյությունն ընդունում ենք, թե ոչ, թե բոլորին հավաքում, դուրս ենք հանում երկրից, թե ընդունում ենք այդ համայնքին ու ասում քարոզչություն մի արեք: Ես մտածում եմ՝ մեր կառավարությունը էս հարցից ինչ-որ ձևով կխուսափի, բայց մեկ է՝ լինելու է կառավարություն, որ առերեսվելու է այդ որոշման հետ: Նորից եմ ասում՝ ինձ համար հայկական ավանդական ընտանիքից ավելի բարձր արժեք չկա ինձ, բայց իրականում ամեն ինչ այդքան պարզ ու հեշտ չէ,  իրար հետ պետք է որոշում կայացնենք՝ օրենսդրական մակարդակով ենք փոփոխություն անում, թե յոլա ենք գնալու էսպես»,- ասաց Փաշինյանը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter