HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Անչափահաս դատապարտյալների համար նախատեսված ուսումնարանը լուծարվեց

Աբովյանի N2 հատուկ արհեստագործական պետական ուսումնարանը լուծարվեց։ Նման որոշում կայացրեց կառավարությունն իր այսօրվա նիստին՝ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի առաջարկով։

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում 1997 թվականից գործում է Աբովյանի N2 հատուկ արհեստագործական պետական ուսումնարանը, որն իրականացնում էր անչափահաս դատապարտյալների մասնագիտական ուսուցում:

Ուսումնարանում իրականացված ուսումնասիրությունից պարզվել է, որ դատապարտյալների մի մասը ստացել էր մեկից ավելի անվճար մասնագիտական կրթություն, ինչպես նաև նախարարության համար խիստ կասկածելի է թվացել կրթության որակը՝ հաշվի առնելով դասավանդող համապատասխան մասնագետների քանակը և նյութատեխնիկական բազայի ոչ բավարար լինելը:

Արդարադատության նախարարության հետ քննարկումների արդյունքում, հաշվի առնելով քրեակատարողական հիմնարկների առանձնահատկությունները և գնահատելով դատապարտյալների կրթական կարիքները՝ նախարարությունը նպատակահարմար է գտել քրեակատարողական հիմնարկներում կրթական ծրագրեր իրականացնելու նախապատվություն տալ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ին։

Ինչպես հայտնում են ԿԳՆ-ից, անվճար ուսուցմամբ տեղերի համար հատկացվող ֆինանսական միջոցներով հետագայում հնարավոր է դատապարտյալների և կալանավորների համար կազմակերպել կարճաժամկետ ուսուցման ծրագրեր, որը թույլ կտա նրանց  կարճ ժամանակահատվածում ձեռք բերել համապատասխան գիտելիքներ և ծրագրերից կարող են օգտվել ավելի շատ դատապարտյալներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter