HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Եվրասիական ոսկերչական ապրանքանիշ՝ համաշխարհային շուկա դուրս գալու համար

Հոկտեմբերի 22-24-ին Երևանում տեղի է ունեցել «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողով, որի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր՝ այդ թվում միության անդամ երկրների տնտեսության զարգացման հեռանկարների վերաբերյալ:

Եվրասիական տնտեսական միությունում միասնական ոսկերչական շուկա ստեղծելու նախագիծը սահմանվել է որպես առաջնային, քանի որ այս ճյուղի արտահանման պոտենցիալը(կարողությունը) բարձր է: Առաջին քայլերն արդեն արված են:

Հայաստանը ևս ոսկերչական ապրանքներ արտահանող երկիր է:

Նախորդ տարի՝ 2017թ., արտահանման ընդհանուր ցուցանիշի 20 % աճ է եղել, որի հիմնական մասը եղել է թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստած իրերի (մասնավորապես՝ ոսկերչական ապրանքների) արտահանման հաշվին:  

2014-2018թթ. Հայաստանից արտահանվել է մոտ 570 մլն ԱՄՆ դոլարի անմշակ կամ կիսամշակ ոսկի, ոսկու փոշի: 

Ոսկու ապրանքաշրջանառությունը

«Միության անդամ երկրներն ունեն մրցակցային առավելություններ ոսկերչական բնագավառում,- հայտարարել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:- Հայաստանում, օրինակ, դա քարերի թրծման և դիզայնի դպրոցներն է, արտասահմանում աշխատելու փորձը: Բելառուսում՝ արտադրական հզորությունը, Ղազախստանում՝ թանկարժեք մետաղների վերամշակումը և մատակարարվող հումքը, Ղրղզստանում ևս՝ մատակարարվող հումքը»,- ասել է Տ. Սարգսյանը՝ հավելելով, որ չնայած Ռուսաստանն է ապահովում ադամանդների համաշխարհային արդյունաբերության 30 %-ը և ունի հզոր արտադրական ներուժ, այնուամենայնիվ, ոսկերչական իրերի և ադամանդների միջազգային շուկայում ԵԱՏՄ մասնաբաժինը 1%-ից էլ պակաս է:

Ըստ նրա՝ պատճառն այն է, որ ԵԱՏՄ արտադրողներն ուղղակի մրցունակ չեն և չունեն մարկետինգային և առևտրական կազմակերպություններ արտերկրում:

Մրցունակությունը բարձրացնելու համար, ըստ Տ. Սարգսյանի, պետք է ավելի հեշտացնել և պարզեցնել արտահանման օրենսդրությունը և պետական մակարդակով աջակցություն ցուցաբերել ոսկերչության ոլորտին:

Եվրասիական ոսկերչական ապրանքանիշի համար ևս պետք է պահպանվեն միասնական սկզբունքներ՝ ստանդարտներ մշակելու ժամանակ:

«Պրոյեկտի նախատեսած կազմակերպչական ձևաչափը Եվրասիական ոսկերչական բյուրոն է,- հայտնել է նա:- Այն ստեղծելու են շուկայի խոշոր մասնակիցները կամ 5 երկրների ասոցիացիաները: Պետություններն այդ բյուրոյի աշխատանքներում ներկա են լինելու միայն որպես դիտորդ»:

Բյուրոն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ մշակելու է նախագիծ՝ սահմանելու եվրասիական ապրանքանիշի ստանդարտները և պահանջները մասնակիցների համար:

Նախատեսվում է, որ եվրասիական ոսկերչական ապրանքանիշի գործարկումը թույլ կտա մեծացնել արտահանման ծավալները 8 անգամ՝ հասցնելով առևտրաշրջանառությունը մինչև 1 մլն 350 հազար ԱՄՆ դոլարի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter