HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Yerevan.Today»-ը վերաքննիչ դատարանում վիճարկում է խուզարկության թույլտվության օրինականությունը

Վերաքննիչ քրեական դատարանում քննվում է «Yerevan.Today» կայքի գրասենյակում սեպտեմբերի 17-ին կատարված  խուզարկության դեմ բողոքը։

 «Հետքի» հետ զրույցում փաստաբան Արմեն Ֆերոյանը նշեց, որ այսօր դատավոր Մնացական Հարությունյանը պետք է քններ երեք բողոք, քանի որ առաջին ատյանի դատարանը թույլատրել էր նախաքննության մարմնին խուզարկություն կատարել երեք հասցեներում՝ կայքի խմբագրությունում, տնօրենի եւ նրա հարեւանի բնակարաններում։

Առաջին բողոքը՝ խմբագրությունում հետախուզություն կատարելու վերաբերյալ, դատավորը մերժել է,  ուստի փաստաբանն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել։ «Հիմքերն այն են, որ բողոքները նույնական փաստական հանգամանքներով են, եւ դատավորը, մի բողոքը մերժելով, չի կարող մնացած երկուսը օբյեկտիվ քննել, ինքն արդեն ունի կանխակալ վերաբերմունք»,- հայտնեց փաստաբանը։ Այս գործով հաջորդ նիստը նշանակվել է հոկտեմբերի 27-ին՝ ժամը 15:30-ին։

Ավելի վաղ քննչական կոմիտեից տեղեկացրել էին, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման առիթով հարուցված քրեական գործի շրջանակում միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ 6 տարբեր հասցեներում խուզարկություն կատարելու վերաբերյալ, որոնց թվում  է «Yerevan.today» կայքի խմբագրությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter