HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Մանկական սննդում էկոլոգիապես մաքուր բանջարեղեն օգտագործելու համար Հայկը սկսեց ոչ ավանդական մշակաբույսեր աճեցնել

Հայկ Մելքոնյանը Կոտայքի մարզի Արագյուղում զբաղվում է ոչ ավանդական մշակաբույսերի աճեցմամբ։ Մասնագիտությամբ ֆինանսիստ-տնտեսագետը այս տարի աճեցրել է 6 տեսակի ոչ ավանդական մշակաբույս` կալե, տոսկանա տերևային կաղամբ, պեկինյան կաղամբ, վարդագույն սմբուկ, կոլրաբի և պատիսոն։

Ոչ ավանդական մշակաբույսերի մշակմամբ սկսել է զբաղվել մոտ երեք տարի առաջ՝ զավակ ունենալուց հետո. «Նրա կերակրման համար էկոլոգիապես մաքուր բանջարեղեն գտնելու խնդիր առաջացավ։ Ցավոք, խանութներում վաճառվող մթերքը վստահություն չէր ներշնչում, քանի որ աշխատանքի բերումով ինքս տեսել էի, թե բազմաթիվ գյուղացիներ ինչպես են մշակում բանջարեղենը, որքան թունաքիմիկատ կամ հանքային պարարտանյութեր են կիրառում՝ սահմանված նորմաներից ավելի»։

Այս ամենը հաշվի առնելով՝ որոշում է անձամբ աճեցնել որդու սննդի համար անհրաժեշտ մթերքը: Առաջին փորձերը կատարեց 20 քառակուսի մետր հողակտորի վրա՝ ցանելով մոտ 10 տեսակի բանջարեղեն, այդ թվում` պատիսոն, ցուկինի, տարբեր տեսակի դդումներ, յուրահատուկ համեմունքներ:

2.jpg (98 KB) 4.jpg (131 KB)

Փորձերի և սխալների վրա սովորելով` ստանում է լավ որակի բերք։ Ասում է՝ սկզբունքորեն շատ տարբերություն չկա` կոլրաբի՞ կաճեցնեն, թե ծաղկակաղամբ.  մեթոդները հիմնականում նույնն են։ Միայն որոշ խնդիրներ են առաջանում սերմեր գնելիս, որոնք, օրինակ, նա պատվիրել է Եվրոպայից կամ Ռուսաստանի Դաշնությունից։

«Մշակման ժամանակ աշխատում եմ հնարավորինս խուսափել հանքային պարարտանյութերի կամ թունաքիմիկատների օգտագործումից` դրա փոխարեն կիրառելով հողի պարարտացման ավանդական ձևերը (գոմաղբ, թռչնաղբ, կոմպոստ, տորֆ), իսկ բույսերը պաշտպանելու համար` կենսաբանական պատրաստուկները»։

8.jpg (344 KB)

Հայկը այս տարվա բերքը փոքր ծավալով տրամադրել է նաև մի քանի հասարակական սննդի կետերի` նրանցից բանջարեղենի որակի մասին կարծիք իմանալու համար, ինչպես նաև` հաջորդ տարվա համար բանջարեղեն մատակարարելու պայմանավորվածություններ է ձեռք բերել: «Հետագայում պլանավորում եմ ավելի մեծացնել մշակման ծավալները և ընդլայնել տեսականին՝ գարնանից մինչև ուշ աշուն հաճախորդներիս թարմ բանջարեղենով ապահովելու համար»։

Հայկի կարծիքով՝ կարևորը հողի ճիշտ խնամքն է, որպեսզի այն չքամվի, այլ հարստանա անհրաժեշտ օրգանական նյութերով։ Գյուղացիներին խորհուրդ է տալիս զբաղվել ոչ ավանդական տարբեր մշակաբույսերի աճեցմամբ, քանի որ շուկայում դրանք քիչ են, իրացման խնդիր գրեթե չի լինում, գինն էլ անհամեմատ բարձր է։ Այդ պարագայում չի լինի որևէ մթերքի գերարտադրություն, գյուղացու համար կնվազի կորստի ռիսկը։

dhsaa7sf4.jpg (89 KB) 7.jpg (108 KB)

Մյուս տարվա համար Հայկը նախատեսել է աճեցնել մոտ 30 անուն ոչ ավանդական մշակաբույսեր, որոնք գրեթե առկա չեն Հայաստանում, սակայն պահանջարկը մեծ է։ Բացի արտադրանքի ծավալը մեծացնելուց, մտածում է Արա գյուղում ապրողների շրջանում տարածել ոչ ավանդական մշակաբույսերի աճեցման մեթոդները։ Այդ ծրագիրն իրականացնելու համար արդեն դիմել է տարբեր դրամաշնորհների։

5.jpg (91 KB) 6.jpg (145 KB)

Ընտրված, սոցիալապես անապահով գյուղացիական տնտեսություններին տրամադրելու են սածիլներ, սովորեցնելու են, թե ինչպես ճիշտ մշակել այդ բույսերը, հետագայում նաև կօգնեն դրանք իրացնել։

Մեկնաբանություններ (1)

ani
congratulations, Hayk , great,realy. I saw so many houses with land around, but often NOT planted, and when I asked ,why they don't cultivate the land they said : the ground is bad. And making compost , isn't it an option? Response : what is compost ? Most of Armenians (even poor ones) are too lazy to work the land for making it fertile... what a shame.HETQ reports about sooo many poor,hungry families, but at countryside, everyone could begin with 2 hens,2 rabbits..and a vegetable garden for surviving and ,with some dexterity and perseverance, soon sell eggs and meet.GOD may give them HIS Spirit to do the work well

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter