HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրենին

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը հոկտեմբերի 25-ին հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյի հետ:

Վերջինս շնորհավորել է Տիգրան Խաչատրյանին նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթել պատասխանատու աշխատանքում:

 Նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել Սիլվի Բոսութղոյին և ընդգծել, որ մշտապես մեծ սիրով է համագործակցել Համաշխարհային բանկի հետ:

Նախարարի պաշտոնակատարը և ՀԲ գրասենյակի տնօրենը հանդիպման ընթացքում քննարկել են մեր երկրի հետ համագործակցության նոր շրջանակին առնչվող զարգացումները:

Կողմերն անդրադարձել են նաև «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ» ծրագրի շրջանակներում տարվող աշխատանքներին:

Տիգրան Խաչատրյանը և Սիլվի Բոսութղոն քննարկել են Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում Հայաստանի դիրքի բարելավմանը միտված աշխատանքները, զեկույցից սպասվող ակնկալիքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter