HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վալերիյ Օսիպյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Ոստիկանությունը հայտնում է, որ հոկտեմբերի 26-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:

Մասնակցում էին ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Լոռու մարզային վարչության ու ենթակա բաժինների և նույն մարզի քննչական վարչության ղեկավար կազմը:

Օրակարգում Լոռու մարզում տեղի ունեցած առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքն էր: 

Ոստիկանության պետը նշեց, որ անթույլատրելի է համարում ցանկացած ծանր հանցագործությունը, իսկ, եթե լինում են նման դեպքեր, ուրեմն թերանում է նաև ոստիկանությունը:

Վալերիյ Օսիպյանը կարևորեց ինչպես հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների արդյունավետության բարձրացումը, այնպես էլ դրանց կանխարգելման ուղղությամբ ակտիվ աշխատանքը:

Ոստիկանության պետին զեկուցվեց մի քանի առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման ուղղությամբ իրականացված աշխատանքը, խոսվեց իրավապահ այլ գերատեսչությունների հետ համագործակցության մասին:

Քննարկվեց նաև Լոռու մարզի օպերատիվ իրավիճակն ու այլ հարցեր:

Խորհրդակցության ավարտին տրվեցին համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter