
ԱԱԾ խոսնակ. Կառավարության շենք մուտք գործել փորձող քաղաքացին նպատակ է ունեցել իրեն պայթեցնել
Այսօր երեկոյան նռնակով Կառավարության շենք մուտք գործել փորձող տղամարդը նպատակ է ունեցել ինքն իրեն պայթեցնել: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը:
Տղամարդն, ով այժմ ԱԱԾ-ում է գտնվում, ծնվել է 1975 թվականին, նրա վերաբերյալ ԱԱԾ-ն այս պահին այլ մանրամասներ չի հայտնում:
Նշենք, որ երեկոյան մի քաղաքացի նռնակով փորձել է մուտք գործել կառավարություն, սակայն շենքի տարածքում հասարակական հսկողություն իրականացնող իրավապահները նրան վնասազերծել են, ապա նա բերման է ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն:
Մեզ հետ զրույցում ԱԱԾ խոսնակ Սամսոն Գալստյանը հայտնեց, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով` այն է ապօրինի զենք-զինամթերք պահելը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել