
Խորհրդարանը կրկին չընդունեց ԸՕ-ում փոփոխություններ կատարելու նախագիծը
Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի քվեարկությունը խորհրդարանը երկրորդ անգամ մերժեց:
Նախագիծն առաջին ընթերցմամբ ներկայացվեց քվեարկության և մերժվեց 62 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ:
Հիշեցնենք, որ սահմանադրական օրենքի ընդունման համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի 3/5-ի՝ առնվազն 63 պատգամավորի կողմ քվեարկություն:
Հիշեցնենք, որ նախագծի քվեարկությունը տապալվել էր նաև հոկտեմբերի 22-ին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել