
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց համաներում հայտարարելու նախագիծը
Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին նախագիծը խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց:
Նախագիծն ընդունվեց 72 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Հիշեցնենք, որ համաներում հայտարարելու նախագիծը սահմանադրական է, այսինքն այն կարող էր ընդունվել պատգամավորների ընդհանուր թվի 3/5-ով՝ առնվազն 63 կողմ ձայնով:
Վաղը խորհրդարանը նախագիծը կքննարկի երկրորդ ընթերցմամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել