HY RU EN

ԼՂՀ մարդու իրավունքների նոր պաշտպանը Արտակ Բեգլարյանն է

Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ քիչ առաջ Ազգային ժողովի կողմից ընտրվել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան՝ 29 կողմ, 0 դեմ ձայներով:

«Ինձ համար պատիվ է այս պատասխանատու գործառույթը ստանձնել, որը կատարելու եմ ամենայն պատասխանատվությամբ»,- գրել է Արտակ Բեգլարյանը: 

Ըստ հրապարակված կենսագրական տվյալների՝ Ա․ Բեգլարյանը 2011-2012 թվականներին աշխատել է որպես սյունակագիր «Օրակարգ» թերթում։ 2012 թվական՝ վերլուծաբան «Արցախթըդեյ» լրատվական-վերլուծական կենտրոնում։ 2012-2013 թվականներին եղել է Արցախի Հանրապետության վարչապետի օգնականը։ 2014-2015 թվականներին դասավանդել է Արցախի պետական համալսարանում՝ որպես «քաղաքական տարածաշրջանայնություն» առարկայի դասախոս: 2015-2017 թվականներին նույն համալսարանի «քաղաքական իմիջ» առարկայի դասախոսն էր։ 2013-2017 թվականներին Արցախի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղարն էր: 2017 թվականի նոյեմբերի 1-ից՝ Արցախի Հանրապետության պետական նախարարի որոշմամբ՝ նշանակվել է պետական նախարարի խորհրդական: 2018 թվականի փետրվարի 1-ից՝ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի հրամանով՝ Արտակ Բեգլարյանը նշանակվել էր ԱՀ ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար: