
Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետ. խորհրդարանն իրավունքի ուժով կարձակվի
Խորհրդարանը արդեն երկրորդ անգամ վարչապետի թեկնածուին չընտրեց. Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը մերժվեց 0 կողմ, 0 դեմ, 13 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Վարչապետի առաջին ընտրությունը եղել է հոկտեմբերի 24-ին:
Հիշեցնենք, որ ըստ Սահմանադրության՝ վարչապետի թեկնածուի երկու անգամ չընտրվելու դեպքում խորհրդարանն իրավունքի ուժով արձակվում է, սակայն շարունակում է իր լիազորությունների կատարումը՝ մինչ նոր խորհրդարանի ձևավորում:
Տեղեկացնենք, որ ՀՀԿ քաղաքական թիմի ներկայացուցիչները ներկա չէին քվեարկությանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել