HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մահացել է աշխարհի ռեկորդակիր ծանրորդ Յուրի Վարդանյանը

Մահացել է Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր, ծանրորդ Յուրի Վարդանյանը: Այս մասին հայտնում է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը: Մահվան պատճառները դեռևս հայտնի չեն:

Վարդանյանն ապրում էր ԱՄՆ-ում:

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը ուղերձ է հղել այդ կապակցությամբ:

«Ցավով տեղեկացա, որ ԱՄՆ-ում 62 տարեկան հասակում մահացել է լեգենդար ծանրորդ, օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանը:

Կյանքից հեռացել է մի մարզիկ, որը ստիպել է ոտքի կանգնել հազարավոր երկրպագուների, ում ցանկացել են նմանվել և ընդօրինակել բազմաթիվ երիտասարդ մարզիկներ, ում մարզական ձեռքբերումներով հպարտացել է հայ ժողովուրդը:

Յուրի Վարդանյանը 43 համաշխարհային ռեկորդների հեղինակ է, աշխարհի յոթակի, Եվրոպայի հնգակի և Խորհրդային Միության քառակի չեմպիոն: Նա իր մարզական կյանքում նվաճել է ավելի քան 100 ոսկե մեդալ և այն մարզիկն է, որը դեռ երկար տարիներ օրինակ է ծառայելու շատ ու շատ ծանրորդների համար:

Մեծ և անդառնալի է հայկական սպորտի կորուստը: Ես ցավակցում եմ Յուրի Վարդանյանի ընտանիքին, հարազատներին  և բարեկամներին, մաղթում եմ նրանց հոգու արիություն և համբերություն»,- ասված է ուղերձում:

Լուսանկարները` Արմենպրեսի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter