HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ջրառատի ավագանու անդամը լիազորությունները դադարեցնելու դիմում էր ներկայացրել ու հետո հետ վերցրել

Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում կրքերը դեռ չեն հանդարտվում: Օգոստոս ամսին մարզպետարանի կողմից իրավական վերահսկողության արդյունքում բացահայտված թերություններից հետո իրավիճակն էլ ավելի սրվեց:  Դրան նախորդել էր նաև համայնքի ավագանու անդամներ  Հովհաննես Խաչատրյանի, Աննա Մանուկյանի, Նարեկ Մկրտչյանի, Գևորգ Մելքոնյանի և Վաղարշակ Սիմոնյանի նախաձեռնությունը՝ դադարեցնել համայնքի ղեկավար Սամվել Գալստյանի լիազորությունները:

Ավագանու անդամների նման նախաձեռնության պատճառը, ըստ նրանց՝ համայնքապետի կողմից թույլ տրված մի շարք լուրջ չարաշահումներն էին:

Համայնքի ղեկավարի և ավագանու անդամների հարաբերություններն այն աստիճան են լարվել, որ ավագանու անդամ Աննա Մանուկյանը հոկտեմբերի 15-ին  լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին դիմում էր ներկայացրել համայնքի ղեկավարին: Ավագանու անդամը պատճառաբանել էր, որ համայնքում ստեղծված իրավիճակը խոչընդոտում է ավագանու աշխատանքներին, այլևս անհնար է այդ պայմաններում աշխատել:

Աննա Մանուկյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ համագյուղացիների «ճնշման» արդյունքում հետ է վերցրել դիմումը: Նա պարզաբանեց, որ լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում էր գրել, քանի որ ավագանին համայնքապետին անվստահություն էր հայտնել, իսկ վերջինս դեռ շարունակում է պաշտոնավարել: Բացի այդ, ըստ ավագանու անդամի՝ ստուգումների արդյունքում հայտնաբերվել է «խայտառակ թալան», առանց ավագանու որոշումների կատարվել են գործարքներ, ապօրինի շենք-շինություններ են կառուցվել և այլն։ Աննա Մանուկյանի խոսքերով՝ այս տարի բյուջեն գրեթե օգտագործված չէ, քանի որ ավագանու նիստեր գրեթե չեն կայանում:

Ջրառատի համայնքապետ Սամվել Գալստյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս ամենի պատճառը մարզպետարանի ստուգումներն են, ավագանու անդամների տարբեր նախաձեռնությունները և ինքը այլ բան չի կարող ասել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter