
«Քաղաքացու որոշում» նորաստեղծ կուսակցության գործադիր մարմնի անդամ է նաև փոխվարչապետի նախկին օգնականը
Նորաստեղծ «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի ընտրություն անցկացվեց: Նորընտիր անդամներ են՝ Միքայել Նահապետյանը, Սուրեն Սահակյանը, Արեգ Թադևոսյանը, Արտակ Կիրակոսյանը, Աստղիկ Մելքոնյանը, Լուսինե Հովսեփյանը, Գարեգին Միսկարյանը, Գևորգ Բաբայանը, Գոռ Հակոբյանը, Գրիգոր Պետրոսյանը, Հայկ Սահակյանը, Խաչիկ Բադեյանը, Արփի Թադևոսյանը, Կարեն Հարությունյանը, Սամվել Գրիգորյանը։ Ամենաշատ քվեն ստացել է Սուրեն Սահակյանը։
Քվեարկությանը մասնակցել է 105 անձ։
Վերստուգիչ հանձնաժողովի նախագահ է ընտրվել Աշոտ Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ Միքայել Նահապետյանը փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի օգնականն էր, և Ընտրական օրենսգրքի նախագծի տապալումից հետո վերջինս, սեփական դիմումի համաձայն, դուրս է եկել աշխատանքից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել