HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Հիմնադրվեց «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը

Մեկնարկել է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական նորաստեղծ կուսակցության հիմնադիր համագումարը։ Վերջինիս ներկա է 106 պատվիրակ։ Կուսակցության անդամների մեծամասնությունը երիտասարդներ են։ Կուսակցությունը հիմնադրվեց միաձայն՝ առանց դեմ կամ ձեռնպահ ձայների։

Կուսակցության անդամներից Աստղիկ Մելքոնյանը խոսեց հեղափոխության օրերի մասին, հիշեցրեց այդ օրերին երկու անգամ հնչած կրակոցների մասին, առաջինի ժամանակ վնասվածքներ էր ստացել նաև ինքը։

Պատմեց, որ մայրը այդ օրերին շատ էր անհանգստանում, անդադար զանգահարում էր։ Աստղիկի խոսքով՝ զարմացել էր, երբ կրակոցների երկրորդ օրը զանգահարել էր նաև հայրը, սակայն հայրն աջակցություն է հայտնել իրեն՝ ասելով, որ գիտի փողոցում հեղափոխություն է, որ կարող է աղջիկը ծեծի ենթարկվել, վնասվել ու պատրաստ է դրան։

«Ես չեմ կարղ պատմել, թե ինչ զգացի այդ պահին, էդքան ազատություն, հպարտություն ու ուժ, որ քո հնարավոր զոհվելը ընտանիքդ պատվով է ընդունելու, ու չես լինելու աննպատակ զոհ։ Այստեղ մեզ բոլորիս միավորում է էն բնածին ըմբոստությունը, որ տարբեր առիթներին բոլորիս դուրս է հանել փողոց ու ստիպել պայքարել սեփական իրավունքների կամ հանրային շահի համար․ երջանիկ եմ յուրաքանչյուրիդ իմ ընկերը համարելու համար»,- իր ելույթում ասաց Աստղիկ Մելքոնյանը։

Կուսակցության անդամ Սուրեն Սահակյանն էլ իր ելույթում ասաց, որ դահլիճում ներկաների գերակշիռ մասը երբեք իր կուսակցական լինելը չէր կարող պատկերացնել։

«Նախկին քաղաքական համակարգը գող էր, այն մեզնից գողացել էր ինչ-որ բան ստեղծելու հնարավորությունը, մարդկանց մտքերում, հանրային հարաբերություններում նախկին համակարգն ավերակներ է թողել»,- ասաց նա՝ հավելելով, որ նախկին համակարգի պատճառով ՀՀ շատ քաղաքացիներ թե՛ ֆիզիկապես, թե՛ քաղաքականապես զրկվել են Հայաստանում իրենց ճակատագիրը որոշելու իրավունքից։ Սուրեն Սահակյանի խոսքով՝ նախկին կոալիցիոն գործընկերներից մինչև նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյան պնդում են, որ հեղափոխության կողմնակիցներ են եղել։

«Բայց սխալվում եք, հեղափոխություն կարող են անել միայն սկզբունքային դիրքորոշում ունեցող անձինք,  սեփական գաղափարներից մի միլիմետր չշեղվող մադիկ, դա ձեր մասին չէ»,- ասաց նա՝ ընդծելով, որ ցանկացած կուսակցություն պետք է պատասխանատու լինի մարդկանց կյանքի բարեկեցության համար։

Կուսակցության ծրագրային հիմնադրույթներից առաջինը սոցիալական քաղաքականությունն է։ Ծրագրում նշվում է, որ երկրում չպետք է լինեն անոթի, անկիրթ, անօթևան, սոցիալ-տնտեսական վիճակի պատճառով վատառողջ քաղաքացիներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter