HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Լիլիթ Մակունցը ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է խորհրդարանական ընտրություններում

Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցն առաջիկա խորհրդարանական ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով «Իմ քայլը» դաշինքի ցուցակով առաջադրվելու է Աջափնյակ, Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում։

Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում ասաց Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը։

Նախարարի պաշտոնակատարը չհստակեցրեց` ընտրվելու դեպքում գալու՞ է խորհրդարան, թե շարունակելու է նախարարի աշխատանքը: «Թե ինչ կլինի ընտրություններից հետո, մենք թիմով որոշում կկայացնենք, թե ինչպես ենք վարվելու և մի բան է հստակ, որ մեր շեշտադրումն այն է, որ ունենանք թե՛ լավ կառավարություն, և թե՛ լավ Ազգային ժողով»,- ասաց նա։

Մակունցի խոսքով՝ ինքը «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության հիմնադրման ակունքներում է եղել, բայց աշխատանքի բնույթից ելնելով` չի անդամագրվել կուսակցությանը։

«Երբ ստանձնել եմ նախարարի պաշտոնը, որը քաղաքական պաշտոն է, նպատակահարմար եմ գտել նաև քաղաքական առումով ամրագրել կարգավիճակը»,-ասաց նա:

Հարցին, թե նախարարությունում կուսակցությանն անդամագրվողները շա՞տ են, Լիլիթ Մակունցն արձագանքեց՝ որքանով տեղյակ է՝ չկան:

Լուսանկարը` Լիլիթ Մակունցի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter