HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Շանթ Հարությունյանն ազատ արձակվեց «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից

«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը քիչ առաջ համաներմամբ ազատ արձակվեց «Վարդաշեն» ՔԿՀ-ից: Այս մասին «Հետք»-ին հայտնեցին Քրեակատարողական ծառայությունից:

Նշենք, որ Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800 և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության 100-ամյակի առթիվ հայտարարված համաներումը տարածվում է Հարությունյանի վրա:

Համաներում հայտարարելու մասին օրենքն ուժի մեջ է մտել այսօրվանից, և քրեակատարողական ծառայության փոխանցմամբ` քրեակատարողական հիմնարկներում համաներմամբ դատապարտյալներին ազատելու գործընթացը սկսվել է:

Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը դատապարտվել էր  6 տարվա ազատազրկման 2013 թվականի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումներից հետո: Նա մեղավոր է ճանաչվել խուլիգանություն կատարելու մեջ, արդեն կրել է պատժի 5 տարին: Հարությունյանը հրաժարվել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել ու պնդում է, որ ինքն ու ընկերները պետք է արդարացվեն:

6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթը կտրականապես հրաժարվում էր դուրս գալ կալանավայրից, բաց ռեժիմով կրել պատիժը՝ պահանջելով արդարացում:

Շանթն ու մոտ մեկ տասնյակ ընկերները 2014 թվականին դատապարտվեցին 1-ից յոթ տարվա ազատազրկման՝ քաղաքական հնչեղության գործերով հայտնի Մնացական Մարտիրոսյանի կողմից:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter