
Էրիկ Գրիգորյանն առաջադրվելու է թիվ 3 ընտրատարածքում
Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանն արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի ցուցակով առաջադրվելու է Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում։
Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ Գրիգորյանն անկուսակցական է։ Նախարարի պաշտոնակատարն ասաց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը չի անդամագրվելու, իշխող ուժն իր առջև նման խնդիր չի դրել։
Հարցին՝ ընտրություններից հետո իր աշխատանքն օրենսդիրո՞ւմ, թե՞ գործադիրում է տեսնում, Էրիկ Գրիգորյանը պատասխանեց՝ դեռ ոչինչ որոշված չէ։
Հիշեցնենք, որ թիվ 3 ընտրատարածքում «Իմ քայլը» դաշինքի ցուցակով առաջադրվելու է նաև ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել