HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Նորատուսցի Արան» գրավի դիմաց ազատ է արձակվել

Քրեական աշխարհում «Նորատուսցի Արա» անունով հայտնի Արա Բանդուրյանը 2 մլն գրավի դիմաց ազատ է արձակվել: Ազատման լուրը Հետքին հաստատեց Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը:

Հիշեցնենք, որ Բանդուրյանը մեղադրվում է Հյուսիսային պողոտայում գործող ակումբներից մեկում տեղի ունեցած միջադեպի գործով՝ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ ապօրինի զենք կրելն ու խուլիգանությունը՝ զենքի գործադրմամբ:

Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ հոկտեմբերի 13-ին տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը` ժամը 2-ին, Հյուսիսային պողոտայի ակումբներից մեկում Նորատուս գյուղի բնակիչ Արա Բանդուրյանը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, ակումբի աշխատակիցների և հաճախորդների ներկայությամբ իր մոտ եղած ատրճանակով մի քանի անգամ կրակոցներ է արձակել:

Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ Արա Բանդուրյանը ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին ոստիկանության ծառայողների իրականացրած բացատրական աշխատանքի շնորհիվ։

Հոկտեմբերի 17-ին Բանդուրյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter