
ՊՆ բեռնատարի վթարի պատճառով 4 զինվոր է մահացել․ կան վիրավորներ
Գորիս-Քաշունիք ավտոճանապարհին Զինված ուժերին պատկանող «ԿամԱզ» մակնիշի ավտոմեքենան վթարվել է: Այս մասին «Հետք»-ին ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Վերջինիս խոսքով՝ վթարի հետևանքով 4 անձ մահացել է, կան վիրավորներ, որոնք տեղափոխվել են Գորիսի և Սիսիանի հսպիտալ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վիրավորների մեջ ծայրահեղ ծանր վիճակ ունեցող անձինք չկան: Լրացուցիչ տեղեկություններ կհայտնվեն ավելի ուշ:
Խոսնակի ֆեյսբուքյան գրառումն ամբողջությամբ՝ ստորև․
16։30
15։57
Այսօրվա ցավալի ավտովթարից զոհվել են չորս ժամկետային զինծառայողներ.
1. Հայրապետ Վոլոդյայի Նաիրյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Էրեբունու ԶԿ
2. Հրանտ Արայի Գասպարյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Շահումյանի ԶԿ
3. Էդգար Արմենի Հունանյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Հրազդանի ԶԿ
4. Դավիթ Բենիամինի Մելքոնյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Թալինի ԶԿ
Շատ ցավալի լուր է: Կան նաև վիրավորներ, լրացուցիչ կհայտնենք:
Վիրավորները տեղափոխվում են Սիսիանի հոսպիտալ և Գորիսի ԲԿ: Նախնական տեղեկություններով մեկը ունի կոտրվածքներ, ծայրահեղ ծանր վիճակ չկա ոչ մեկի մոտ:
Մեկնաբանել