HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կառավարությունը մերժեց Արմեն Աշոտյանի՝ վարչապետի ուղղաթիռի և ինքնաթիռի ծախսերի հրապարակայնացման նախագիծը

Կառավարության նիստում քննարկվեց «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի նախագծում փոփոխություններ կատարելու ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի առաջարկությունը։ Պատգամավորն առաջարկում է վարչապետին սպասարկելու նպատակով հատուկ սարքավորված ինքնաթիռից ու ուղղաթիռից պաշտոնատար անձանց օգտվելու կարգը վերապահելու լիազորությունը տրամադրել կառավարությանը: Տեղեկացնենք, որ գործող իրավակարգավորման համաձայն՝ այդ լիազորությունը վերապահված է վարչապետին։

Նախագիծը զեկուցեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, ում խոսքով՝ առաջարկվում է նաև նախատեսել վերոնշյալ սպասարկումից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց օգտվելու նպատակի, օգտագործող անձանց ցանկի ու պետական բյուջեից հատկացված գումարի չափի մասին վարչապետի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակել որոշակի տեղեկություններ:

«Մենք առաջարկում ենք պատասխանել նպատակահարմար չէ, քանի որ գտնում ենք, որ վարչապետին վերապահված ուղղաթիռի ու ինքնաթիռի  սպասրկման կարգը ճիշտ կլինի, որ հաստատի հենց ինքը՝ վարչապետը»,- ասաց Արտակ Զեյնալյանը՝ առաջարկելով բացասական եզրակացություն տալ նախագծին։

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն էլ արձագանքելով իր զարմանքն արտահայտեց պատգամավորի առաջարկության կապակցությամբ:

«Շատ հարգարժան պարոն Աշոտյանը բազմաթիվ տարիներ ուներ այս շտկումն ու թափանցիկության աստիճանը ապահովելու համար, բայց ոնց որ թե բաց է թողել այդ հնարավորությունը, ինչի համար ափսոսում եմ, հատկապես պարոն Աշոտյանի դեպքում, ով բազմիցս աչքի է ընկել ազգային անվտանգության, պետական անվտանգության մասին հոգածությամբ լեցուն զանազան ելույթներով»,-ասաց Արարատ Միրզոյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter