HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կառավարությունն ընդունեց Բաղրամյան 26-ը նախագահի նստավայրը համարելու նախագիծը

Հանրապետության նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից կտեղափոխվի Բաղրամյան 26, իսկ վարչապետի նստավայրը՝ Բաղրամյան 26-ից Հանրապետության հրապարակ՝ Կառավարական տուն 1: Նման որոշում ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։ Փոփոխություններ կատարվեցին «Հանրային ծառայության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին», «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին», «Ներման մասին» և հարակից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթում։ Այն ներկայացրեց արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, որի խոսքով՝ սահմանված կարգավորումների համաձայն՝ հանրապետության նախագահը վերոնշյալ լիազորություններն իրականացնում է միջնորդավորված՝ վարչապետի կամ օրենքով լիազորված այլ մարմինների առաջարկությունների կամ միջնորդությունների հիման վրա, և նշված հարցերի լուծման շրջանակներում սեփական նախաձեռնություն դրսևորելու հնարավորություն չունի:

Փոփոխություններով սահմանվել է, որ հանրապետության նախագահի աշխատակազմում բարձրագույն դասային աստիճանները հանրապետության նախագահը շնորհում է նախագահի աշխատակազմի ղեկավարի միջնորդությամբ, սահմանվել է ՀՀ քաղաքացիություն շնորհելու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերի լուծման կապակցությամբ քաղաքացիություն ստանալու կամ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումները նախագահին ներկայացնելու հնարավորությունը, ինչպես նաև այն, որ նախագահը պետական պարգևներ և պատվավոր կոչումներ կարող է շնորհել նաև սեփական նախաձեռնությամբ, ներման խնդրագրերը կարող են ամիջականորեն ներկայացվել նաև նախագահին:

«Ներկայացված օրինագծերով՝ հանրապետության նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից տեղափոխվում է Բաղրամյան 26 հասցե, իսկ վարչապետի նստավայրը՝ Բաղրամյան 26 հասցեից Հանրապետության հրապարակ՝ Կառավարական տուն 1 հասցե»,-ասաց Արտակ Զեյնալյանը:

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրոզյանը արձագանքեց՝ նախկինում շատ են խոսել են այն մասին, որ անրաժեշտ է ընդլայնել նախագահի լիազորությունները, և նախագծերի փոփոխությունը տեղավորել այդ տրամաբանության մեջ:

«Կա տեսակետ, որ մասնավորապես ներման դեպքում կարող է սահմանադրականության խնդիր լինել, և նախագահի լիազորությունները ավելին են, քան Սահմանադրութունն է թույլ տալիս»,- ասաց Միրզոյանը։

Արտակ Զեյնալյանը արձագանքեց՝ Սահմանադրությունը նվազագույն շեմն է սահմանել, իսկ օրենքով դա կարող է ընդլայնվել:

Նա խնդրեց մեկ օր ժամանակ տրամադրել արդարադատության նախարարությանը կարգավորելու հետևյալ հարցը, որ նախագահը ներում շնորհի ոչ միայն պատիժ ստացած անձի դիմումի հիման վրա, այլ նաև երրորդ անձանց դմումների հիման վրա, ինչպես նաև այն, որ նման դիմումներ կարող են լինել, օրինակ՝ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից:

Արարարտ Միրոզյանը նկատեց՝ լիազորություն պետք է  լինի բացառիկ դեպքերի համար:

Նախագահի աշխատակազմի ղեկավար էմիլ Տարասյանն էլ ասաց, որ իրենց ներկայացրած առաջարկների մի մասը չի ընդունվել:

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ նախագիծը բավարար չափով քննարկված չէ նախարարական կոմիտեում, ուստի որոշվեց առանձնացնել նախագծերը և Ազգային ժողով ուղարկել միայն նախագահի և վարչապետի նստավայրերի հետ կապված կարգավորումը, իսկ մյուս փոփոխությունները դեռ քննարկել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին Բաղրամյան 26-ի այգին բացելու ժամանակ վարչապետ Փաշինյանն ասաց, որ օրենսդրական փոփոխություն են անելու՝ նստավայրը նախագահին վերադարձնելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter