HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վիգեն Սարգսյան․ «Եթե Նիկոլ Փաշինյանն ազնիվ է նոր Հայաստան կառուցելու իր ձգտման մեջ, քվեարկելու է ՀՀԿ-ի օգտին»

Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ, պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանն արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին չի մասնակցելու։ Այս մասին ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Վիգեն Սարգսյանը։ Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ևս չի լինի ՀՀԿ ցուցակում։

ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանի խոսքով՝ ցուցակում լինելու են ինչպես ՀՀԿ-ականներ, այնպես էլ այլ կուսակցություններ ներկայացնող կամ անկուսակցական թեկնածուներ:

«Յուրաքանչյուր ոք, ով ընդրկգված է լինելու ցուցակում, լինելու է նաև ռեյտինգային թեկնածու»,- ասաց Սարգսյանը՝ այլ մանրամասներ չհայտնելով ցուցակից։

Ըստ Վիգեն Սարգսյանի՝ միայն ՀՀԿ-ն է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության համար չի լինելու գրպանային ընդդիմություն․

«Ես կարծում եմ, որ եթե Նիկոլ Փաշինյանն ազնիվ է նոր Հայաստան կառուցելու իր ձգտման մեջ, մենակ մնալով քվեախցիկում, քվեարկելու է ՀՀԿ-ի օգտին, որովհետև նա անձամբ այլընտրանք պետք է որ չտեսնի որպես բանավեճի գործընկեր ապագա խորհրդարանում, եթե դա նա չանի, ուրեմն ուզում է ունենալ գրպանային ընդդիմություն»,- ասաց Սարգսյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter