HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Խորհրդարանը քննարկում է 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը

Խորհրդարանը հերթական նիստով քննարկում է 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ի նիստում խորհրդարանը իրավունքի ուժով արձակվել է, սակայն շարունակում է լիազորությունները մինչ նոր խորհրդարանի առաջին նստաշրջանի նիստը:

Նիստին ներկա է հրաժարական ներկայացրած կառավարության՝ ժամանակավոր պաշտոնակատարների ողջ կազմը:

Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ բյուջեի նախագիծը հիմնված է եղել առկա վիճակագրության և մեթոդաբանության վրա:

Նախարարի պաշտոնակատարը հիշեցրեց, որ ծրագրվում է ապահովել 4,9 % տնտեսական աճ, և ինքն իրեն հարց ուղղեց, թե արդյոք այն երազանքի ցուցանիշ է, ապա արձանագրեց՝ կառավարության հավակնություններն ավելին են, ուստի ջանքեր պետք է ներդնեն՝ ավելի լավ ցուցանիշ ապահովելու համար:

Տեղեկացնենք, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել բյուջեի նախագծին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter