HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Տիգրան Ավինյան. «Այս պահին քննարկվում է շատ ավելի մեծ պղնձաձուլական կոմպլեքսի կառուցում»

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց, թե որքանով են արժանահավատ այն տեղեկությունները, որ Ալավերդու պղնձաձուլարանը փակման եզրին է հայտնվել նաև կառավարության միջամտությամբ, քանի որ միջազգային բնապահպանական ստանդարտներին չի համապատասխանել:

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը մանրամասնեց՝ գործարանը փակելու կայացված որոշում չկա:

«Այս պահի դրությամբ հարցը քննարկվում է պղնձաձուլարանի և Թեղուտի, ռուսական ՎՏԲ բանկի ներկայացուցիչների հետ համատեղ, գիտեք, որ կոմպլեքս խնդիր է, որը կապված է Թեղուտի խնդրի հետ, և այս բանակցություններում կառավարությունը ակտիվ դեր է ստանձնել: Պղնձաձուլարանի առումով ես կարող եմ ասել, որ մենք չենք կարող նայել միայն աշխատատեղերի տեսանկյունից, որովհետև հենց տեղական ստանդարտներով բավականին մեծ չափով աղտոտում է շրջակա միջավայրը, և պղնձաձուլարանը վաղ թե ուշ փակվելու է»,- ասաց փոխվարչապետի պաշտոնակատարը:

Տիգրան Ավինյանի խոսքով՝ պղնձաձուլարանի փակվելուն համատեղ դիտարկվում են նաև ներդրումային ծրագրեր:

«Այս պահին քննարկվում է շատ ավելի մեծ պղնձաձուլական կոմպլեքսի կառուցում, որը տարեկան մոտ 100 հազար տոննա խտանյութ է կարողանալու վերամշակել: Այս պահի դրությամբ փակման վերջնական որոշում չկա, ինչպես նաև կառավարության կողմից նման պարտադրանք չկա»,- ասաց փոխվարչապետի պաշտոնակատարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter