HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

270 միլիոն 858 հազար դրամ՝ ՔԿՀ-ների հիմնանորոգման աշխատանքների համար

Կառավարության նիստում որոշվեց 270 միլիոն 858 հազար դրամ հատկացնել արդարադատության նախարարությանը և մասնավորապես՝ քրեակատարողական հիմնարկներին (ՔԿՀ): Որոշումը ներկայացրեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։

Վերջինիս խոսքով՝ գումարը հատկացվելու է քրեակատարողական հիմնարկներում կապիտալ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար:

Արտակ Զեյնալյանի ներկայացմամբ՝ հրատապ հիմնանորոգման կարիք ունի «Վարդաշեն» ՔԿՀ-ի արտաքին ջրահեռացման համակարգը, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի արտաքին ու ներքին ջրահեռացման ցանցը, «Սևան» ՔԿՀ-ի արտաքին ջրահեռացման ցանցը:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց աշխատանքի որակի հետ կապված լինել ուշադիր, որ «ստիպված չլինեն ավելի հաճախ նույն խնդրի վրա գումար ծախսել»: Արտակ Զեյնալյանն էլ արձագանքեց, որ ավելի քան 10 տարի է՝ այդ ՔԿՀ-ներում կապիտալ վերանորոգումներ չեն կատարվել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter