HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Միրզոյանն ընդունել է ՄԱԿ-ի Խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի հարցերով հատուկ զեկուցողին

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Կլեման Նյալեցոսի Վուլեին, ով Հայաստան է ժամանել՝ գնահատելու երկրում խաղաղ հավաքների անցկացման ազատության իրացման մակարդակը, որի արդյունքում 2019 թվականի հունիսին Մարդու իրավունքների 41-րդ նստաշրջանին ներկայացվելու է համապարփակ զեկույց:

Ինչպես տեղեկացնում է Primeminister.am պաշտոնական կայքը, առաջին փոխվարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, խաղաղ հավաքները երկրի զարգացման միակ ճանապարհն է, և դրանք հանդիսանում են Նոր Հայաստանի կառավարության առանցքային արժեքները:

«Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կառավարման համակարգում լայնածավալ բարեփոխումներին՝ ուղղված ժողովրդավարության ամրապնդմանը և օրենքի գերակայությանը: Երկուստեք կարևորվել է քաղաքացիական հասարակության, կանանց ու երիտասարդության ներգրավվածությունն ու ակտիվ մասնակցությունն արդյունավետ կառավարման, քաղաքականության մշակման և որոշումների կայացման գործում»,- գրված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter