HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արարատ Միրզոյան. «Առանց լայն հանրային քննարկման և համաձայնության, որևէ հարկային բեռի ավելացում չի լինելու»

Կառավարության արտահերթ նիստը վարող առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն անդրադարձավ «խոփանչիներին հարկելու» կառավարության հնարավոր նախաձեռնությանը, ինչը քննադատվում է սոցիալական ցանցերում:

«Սոցցանցերում մարդիկ մանրամասն քննարկում են, այսպես ասած, խոպանչիներին հարկելու նախաձեռնությունը: Ես ուզում եմ ընդգծել, որ ՀՀ քաղաքացիներն իմանան՝ առանց լայն հանրային քննարկման և հանրային համաձայնության որևէ հարկային բեռի ավելացում չի լինելու»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Փոխվարչապետի պաշտոնակատարն ընդգծեց՝ տարբեր գաղափարներ կարող են քննարկվել, շատ դեպքերում քննարկումների բովանդակությունը կարող է աղավաղվել.

«Խոպանչիներին հարկելու նախաձեռնության օրինակով ասեմ, որ խոսքն, իհարկե, աղավաղվել է և սխալ է մեկնաբանվում, կա միտք՝ ներդնել եկամուտների համընդհանոր հայտարարագրման համակարգ, ինչը եթե կյանքի կոչվի, բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները, այնպես, ինչպես անում են հանրային ծառայողները: Նախ պետք է հասկանանք՝ ինչքանով է Հայաստանը պատրաստ սրան, բայց եթե նույնիսկ այն կյանքի կոչվի, պետք է բացառվի որևէ եկամտի կրկնակի հարկումը: Նորից եմ ուզում ընդգծել, սա գաղափար է, ոը պետք է քննարկվի»,- ասաց նա՝ հավելելով, որ միայն ամենալայն համաձայնության դեպքում նախագիծը կարող է կյանքի կոչվել:

Տեղեկացնենք, որ նիստն Արարատ Միրզոյանն է վարում, քանի որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter