
Վարչապետի պաշտոնակատարը զինված ուժերի ուտելիքից գոհ չէ․ «Ասել եմ՝ սա սարսափելի է»
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ԶՈՒ-ի ուտելիքից գոհ չէ, այս մասին ասաց լրագրողների հետ հանդիպմանը։
«Ուտելիքից գոհ չեմ, քանի անգամ գնացել եմ դիրքեր, խնդրել եմ, ուտելիքից բերել են, և ասել եմ՝ սա սարսափելի է, այդ խնդրով շատ լուրջ զբաղվել ենք, զբաղվում ենք և պիտի զբաղվենք, բայց պետք է հասկանանք, որ նման ծավալների հարցը մեկ օրում հնարավոր չէ լուծել»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ զինվորների վերաբերմունքի նկատմամբ այնպիսի ընկալումների է հանդիպում, որ երբևէ ոչ մեկի մտքով չէր անցնի, եթե զինվորական միջավայրին ծանոթ չէ։ «Մարդիկ կան, մեծ-մեծ խոսում են, պետք է տանել ու տուշոնկեքը տալ ու ասել՝ սա կեր, ապրի ու դուրս արի քարոզարշավ արա»,- ասաց նա։
Վարչապետի պաշտոնակատարը նաև ասաց, որ իրեն համար ամենամեծ շոկը եղել է այն, որ որդուց զանգեր է ստացել՝ սա ուղարկեք, այն ուղարկեք խնդրանքով։ «Դա վատ ազդակ էր»,- ասաց նա։
Մեկնաբանել