HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ն․Փաշինյանը՝ սահմանի «հարաբերական անդորրի» մասին

Հայ-ադրբեջանական սահմանին «հարաբերական անդորրը» Դուշանբեում ձեռք բերված պայմավորվածությունների արդյունք է։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետի պաշտոնակատր Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ ԱՊՀ երկրների գագաթաժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել և պայմանավորվածություն ձեռք բերել քայլ ձեռնարկել՝ սահմանային միջադեպերը նվազեցնելու ուղղությամբ։

«Եւ օպերատիվ կապը ընդամենը դրա հարակից բաղադրիչներից մեկն է, այդ կապի հետ կապված քննարկումներ եղան, էնպիսի տպավորություն էր, որ ոմանք ընկալել են, թե ես ու Ադրբեջանի նախագահն իրար հետ չատ ենք անում, առավոտից երեկո խոսում ենք, իհարկե էդպես չէ, ներկայացուցիչների միջոցով ըստ անհրաժեշտության տեղեկատվություն է փոխանցվում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով Արցախի հարցին՝ վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց՝ այդ հարցը երկրի ու ժողովրդի համար առանցքային նշանակություն ունի։

«Ըստ էության բանակցային պրոցեսի առաջին օրից գործընթացը խորհրդավորության քողով պատելը... նույնիսկ հիմա ընկալում կա, որ Արցախի բանակցային գործընթացին տիրապետում են սահմանափակ թվով մարդիկ,  ես այդ մոտեցումը սխալ եմ համարում, կարծում եմ՝ բանակցային գործընթացին պետք է տիրապետի հնարավորինս շատ մարդ, հայ ժողովուրդն Արցախի հարցի վերաբերյալ տեղեկացված է առավել, քան երբևէ, և այս մոտեցումը շարունակվելու է»,- ասաց նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter