HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյան․ «Շեշտադրումներ են անում, թե հեղափոխությունը կազմակերպել են Սերժ Սարգսյանն ու Միքայել Մինասյանը»

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ իր վերաբերմունքը չի փոխվել. «Քաղաքական գնահատականները նույնն են»։

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով դիտարկմանը, որ նախկինում պնդում էր, թե Մարտի 1-ի հիմնական պատասխանատուն  նաև Սերժ Սարգսյանն է, սակայն Սարգսյանն այդ գործի շրջանակներում անգամ չի հարցաքննվել։

«Իմ մոտեցումը ոչ մի հարցի վերաբերյալ չի փոխվել, Մարտի 1-ի գործի շրջանակներում այնպիսի բացահայտումներ են արվել, որ նույնիսկ զարմանում եմ, թե էդ թեմաներով ինչի «փոթորիկ» չի լինում, իսկ տրանսպորտի նախարարը ասել էր փետվարի 31, հինգ շաբաթ քննարկվում էր դա։ Երկրի իրավապահ մարմինն ապացույցներ է կեղծել ամենաբարձր մակարդակով, իսկ դա դե, նորմալ է, էլ ուրիշ ո՞նց պետք է լիներ․ ոչ մի բան էլ չի փոխվել, քննությունն ընթացքի մեջ է»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը։

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ վարչապետի պաշտոնը ստանձնելուց ընդամենը երկու օր անց մի քանի քաղաքացի կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել և դժգոհել, որ չնայած հեղափոխություն է եղել, սակայն իրենց կյանքում փոփոխություն չի եղել․ 40 տարի չլուծված իրենց բնակարանային խնդիրը 40 ժամում չի լուծվել։

 «Հիմա էլ քննարկում են՝ Սերժ Սարգսյանին ինչի չեն բռնել, էդ ի՞նչ հարցադրում է, հիմա, որ ասեմ մյուս շաբաթ կբռնեն, կասեք քննության նկատմամբ ճնշումներ են, բան չի փոխվել, չբռնեն՝ կասեն պայմանավորված է, շեշտադրումներ են անում, թե հեղափոխությունը կազմակերպել են Սերժ Սարգսյանն ու Միքայել Մինասյանը, նման բան ասող մարդը պրիմտիվ հարգանք չունի սեփական երկրի ու ժողովրդի նկատմամբ, այսինքն` էն միլիոնավոր մարդիկ մարիոնետներ էին հա՞, այսինքն նրանք չե՞ն հասկացել, թե իրենք ինչ են անում․ ավելի անհարգալից վերաբերմունք սեփական ժողովրդի նկատմամբ ուղղակի հնարավոր չէ պատկերացնել, կամ էլ նրանք շատ տխուր են, որ հեղափոխություն է եղել, և դրա արդյունքում դիակներ չեն եղել»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանը վստահեցրեց՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ իր վերաբերմունքը չի փոխվել, բայց չի եղել որևէ դեպք, որ խնդիր դնի ինչ-որ մեկին բռնելու կամ չբռնելու։

«Չի եղել նման դեպք ու չի լինելու, իմ քաղաքական գնահատականները շարունակում են մնալ նույնը»,- ասաց նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter