HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյանը պարզաբանում է, թե կառավարությունը ինչու է մերժել կաթողիկոսին թիկնազոր տրամադրելը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ ամենայն հայոց կաթողիկոսին ճիշտ չէ օրենքով ամրագրել որպես պետական բարձրաստիճան պաշտոնյա։ Լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով այն հարցին, որ կառավարությունը մերժել էր կաթողիկոսին թիկնազոր տրամադրելու հարցը, սակայն կաթողիկոսից դժգոհող որոշ անձինք կարողացել էին ավելի վաղ վեհարան մուտք գործել, Նիկոլ Փաշինյանն ասաց․

«Որ էդ մարդիկ մտել էին վեհարան որևէ մեկը կարո՞ղ է ասել ինչու մինչև հիմա այնտեղ չեն, ի՞նչն է պատճառը, որովհետև ոստիկանությունը հատուկ գործողությամբ նրանց դուրս է հրավիրել էնտեղից, իսկ էս ընթացքում ինչո՞ւ չեն մտել այնտեղ, որովհետև ոստիկանությունը, նախորդ փորձը հաշվի առնելով, ապահովել է, որ ներս չմտնեն»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը։

Փաշինյանը հիշեցրեց, որ առաջարկվող օրենքում փոփոխությունը պետական բարձրաստիճան պաշտոնյաների պահպանությանն է վերաբերում, և դրանով ավելի շատ կխաթարվի եկեղեցու էությունը, և այնպես չէ, որ դա մեծացնելու է եկեղեցու հեղինակությունը։

«Մի երկրում որտեղ բնակչության 90 տոկոսը հայ առաքելական եկեղեցու հետևորդ է, անհրաժեշտություն է առաջացել հատուկ օրենսդրությամբ փոփոխություն անել, որ կաթողիկոսը թիկնազորով շրջի՞, և նրանք մտածում են, որ դա եկեղեցու հեղինակությանը կծառայի՞»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարը նաև հիշեցրեց, որ այս խնդրով մտահոգ ՀՀԿ-ն դեռ ամիսներ առաջ ուներ քաղաքական մեծամասնություն և կարող էր նման օրենսդրական նախաձեռնություն ընդունել։

«Այսինքն երկրում կյանքը սկսվել է 2018-ի մայիսի՞ց, բա դրանից առաջ ընդունեիք, բա ում իշխանության տարիներին էին ձեր նշած աղանդները տարածվել»,- ասաց նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter