HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Ուժի մեջ է մտել խաղահրապարակների անվտանգությանը վերաբերող նոր կանոնակարգը​

«Մանկական խաղահրապարակների համար սարքավորումների անվտանգության մասին» ՄՄ ՏԿ 042/2017 կանոնակարգում մի շարք փոփոխություններ են կատարվել։ Դրանք ուժի մեջ են մտել օրերս՝ նոյեմբերի 17-ին: Այս մասին նշված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքում:

Ըստ այդ փոփոխությունների՝ խաղահրապարակների սարքավորումները պատրաստելիս պետք է անպայման հաշվի առնել միության անդամ երկրների կլիմայական խիստ պայմանները։ Նշված է, որ սարքավորումները պետք է լինեն անվտանգ, ամուր և անպայման՝ պաշտպանված քայքայումից և հնացումից։ 

«Մանկական խաղահրապարակների համար սարքավորումների անվտանգության մասին» տեխնիկական կանոկակարգի պահանջները տարածվում են ինչպես խաղահրապարակի ծածկանյութի, այնպես էլ՝  սարքավորումների պատրաստման վրա։ Նախքան կիրառումը, սարքավորումները պետք է պարտադիր սերտիֆիակցվեն և արտոնագիր ստանան։

Ուժի մեջ մտած նոր պահանջները նույնն են թե՛ բաց, թե՛ փակ խաղահրապարակների համար, իսկ կիրառումը՝ պարտադիր է միության անդամ բոլոր 5 երկրներում։

Անվտանգ ճանաչված սարքավորումները կստանան հատուկ՝ ԵԱՏՄ շուկայում իրացվելու համար անհրաժեշտ Եվրասիական համապատասխանության (Eurasian Conformity )՝ EAC միասնական նշանը։

«Տեխնիկական կանոնակարգի առավելություններից մեկն այն է, որ այն համապարփակ փաստաթուղթ է, որի նմանը երբեք չի եղել միության անդամ որևէ երկրում,- հայտնել է ԵՏՀ տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման վարչության փոխտնօրեն Վյաչեսլավ Բիրմիստրովը:- Մինչ այս, տարբեր պահանջներ էին, որոնք ներառված էին տարաբնույթ ակտերում. որոշ երկրներում դրանք տեսչական կանոններ էին, որոշներում՝ ստանդարտներ»,- ասել է նա։

Տեխնիկական կանոնակարգի սահուն անցման համար Եվրասիական տնտեսական հանձնաժողովը սահմանել է անցումային փուլ. մինչև 2020թ. հունիսի 1-ը թույլատրվում են նախկին կանոնակարգով և ստանդարտներով պատրաստված և մանկական խաղահրապարակների համար նախատեսված սարքավորումների արտադրությունն ու կիրառումը։ Սարքավորումները, սակայն, պետք է համապատասխանեն միության անդամ երկրների ազգային օրենսդրությանը։

Մինչև 2018թ նոյեմբերի 17-ը հաստատված սերտիֆիկատները ուժը չեն կորցնում, և դրանցով պատրաստված սարքավորումները կարող են կիրառվել խաղահրապարակներում մինչև վերը նշված ժամկետը՝ 2020թ հունիսի 1-ը։

Մանկական խաղահրապարակների սարքավորումների անվտանգության վերաբերյալ կանոնակարգը մշակվել է՝ հաշվի առնելով նախկինում արդեն գրանցված մի շարք կոպիտ խախտումեր, որոնց հետևանքով վնասվել են երեխաների և նրանց հետ խաղահրապարակում գտնվողների առողջությունն ու անվտանգությունը:

Ընդունված տեխնիկական կանոնակարգում առաձին կետ է ներառվել, որով խաղահրապարակը և դրա մեջի բոլոր սարքավորումները պետք է կահավորված լինեն այնպես, որպեսզի կարողանան ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց անխափան մուտքն ու ելքը:

Այս մակնշումների պետական վերահսկողությունն ու համապատասխանության գնահատումն իրականացնելու են ԵԱՏՄ անդամ երկրների համապատասխան մարմինները՝ հաշվի առնելով նաև ազգային օրենսդրությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter